Հոգեբանական ամենահայտնի գիտափորձերը

Հայտնի է 20-րդ դարում կատարված ազդեցիկ գիտափորձերի մեծ դաշտը: Ամենահայտնի հոգեբանական գիտափորձերից են.

  1. Խոտորնսկի գիտափորձ,
  2. Միլգրեմի գիտափորձը,
  3. Սթենֆորդի բանտային գիտափորձ,
  4. Ռինգելմենի գիտափորձը,
  5. «Ես և ուրիշները» գիտափորձը,
  6. «Հրեշավոր» գիտափորձ,
  7. Նախագիծ «Ավերսիա»,
  8. Լենդիսի գիտափորձը,
  9. «Փոքրիկ Ալբերտ»-ը գիտափորձը,
  10. Անօգնականության ձեռքբերում,
  11. Տղան դաստիրակված որպես աղջիկ,
  12. Մուխինայի գիտափորձերը նախադպրոցական տարիքի երեխաների հետ, որի հիմքում ընկած է սոցիալականացման պրոցեսը. «լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են» և այլն [4]: 

Անրադառնանք դրանցից մի քանիսին.

Հոգեբան բիհեյվորիստ Ջոն Ուոթսոնի հայտնի գիտափորձը: Փորձարկման մասնակիցը երեխա էր, ում նրանք անվանում էին «Ալբերտ»: Ուոթսոնի նպատակն էր հոգեպես կայուն երեխայի մոտ առաջացնել ֆոբիաներ: Մոտ ինն ամսական երեխային նա նստեցնում է սեղանի կենտրոնում և նրան տալիս սպիտակ առնետ, ում հետ էլ երեխան խաղում էր: Այն պահին, երբ երեխան դիպչում էր առնետին, Ուոթսոնը մուրճով հարվածում էր մետաղե խողովակին, բարձր աղմուկ առաջացնելով: Փորձը բազմաթիվ անգամ կրկնելուց հետո Ալբերտը սկսում էր լաց լինել առնետին տեսնելիս: Այսպիսով, առնետը, չեզոք խթան լինելով, դառնում է պայմանական խթան: Հետագա փորձարկումների արդյունքում Ալբերտը սկսեց վախենալ ոչ միայն առնենտներից այլ նաև այլ սպիտակ իրերից [3,4]: 

Գիտափորձի արդյունքները առաջին հերթին հիշեցնում են մեզ այն մասին, թե ինչքան կարևոր է ուշադրություն դարձնել երեխայի դաստիրակության պրոցեսում յուրաքանչյուր փոքր երևույթի վրա: Հենց այդ աննշան երևույթները կարող են երեխայի մոտ վախերի և ֆոբիաների պատճառ հանդիսանալ: Երկրորդ հերթին, գիտափորձը թույլ է տալիս մեզ հասկանալու այն վախերի իրական պատճառները, որոնց բացատրությունը մենք չենք կարողանում գտնել: Շատ հնարավոր է, որ դրանք գալիս են մեր մանկությունից:  

Միլգրեմի գիտափորձ կամ Միլգրեմի էֆեկտ սոցիալական հոգեբանական վարքի պատճառներն ուսումնասիրող գիտափորձը, պարտադրված սոցիալական դերի դեպքում մարդու վարքագծի ուսումնասիրությունն է: Նպատակն էր հասկանալ, թե մարդն ինչու, ինչպես և որքան է պատրաստ ցավ պատճառել, եթե դա իր աշխատանքային պարտականությունների մեջ է մտնում [1, 2, 4]։ 

Գիտափորձի ուսումնասիրության առարկան «ուսուցիչն» էր, որը հետևելով գիտափորձի ղեկավարի հրահանգներին, պատժում էր էլեկտրական աթոռ հիշեցնող նստարանին նստած «աշակերտին» յուրաքանչյուր սխալի համար հոսանքահարելով, չնայելով, որ իր գործողություններով ակնհայտ, անտանելի ցավ է պատճառում։ 

Այդ գիտափորձի ընթացքում, որը ներառում էր ԷԷԳ (էլեկտրոէնցեֆալոգրամա), պարզվել է, որ մարդն իրենից հեռացնում է պատասխանատվությունը անկախ հրամանի բնույթից։ «Կատարելով ուրիշի հրամանները մարդիկ իրենց համարում են ուրիշի կամքը կատարող կամազուրկ կատարողներ»:

Սթենֆորդի բանտային գիտափորձը 1971 թվականին իրականացվել է ամերիկյան հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոյի կողմից։ Այս գիտափորձը սովորական մարդկանց վրա իրավիճակային դերի ազդեցությունը ցուցադրող օրինակ է, որը Ֆիլիպ Զիմբարդոյին համաշխարհային ճանաչում է բերել [4]։

Քսանչորս երիտասարդներից բաղկացած խումբը բաժանել էին երկու խմբի՝ «բանտարկյալներ» և «բանտապաններ»: Պայմանական բանտը Սթենֆորդի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի նկուղային հարկում էր կառուցված։ Զիմբարդոն մասնակիցների համար ստեղծել էր մի շարք առանձնահատուկ պայմաններ. բանտախցերը երեքն էին, յուրաքանչյուրում երեք բանտարկյալի՝ մեկ փոքր մեկուսարան էր նախատեսված։  Բանտարկյալներին բաժանել էին իրենց չափերին ոչ համապատասխան խալաթներ, ռետինե չստեր: Բանտարկյալներին դիմում էին ոչ թե իրենց անուններով, այլ՝ միայն այն համարներով, որոնք կարված էին նրանց համազգեստի վրա։ Նույնիսկ բանտարկյալներին ձերբակալել էին տանից իրական պայմաններում:

Բանտապաններին բաժանել էին փայտե մահակներ, զինվորական համազգեստներ և հայացքը թաքցնելու նպատակով արևային ակնոցներ: 

Գիտափորձը մեծ արագությամբ դուրս եկավ վերահսկողությունից։ Բանտարկյալները բանտապանների կողմից ենթարկվում էին սադիստական վերաբերմունքի։ Արդյունքն եղավ այն, որ գիտափորձի ավարտին բանտարկյալներից շատերն ունեին խիստ հուզական խանգարումներ։

Բանտապանները հունից հանում էին բանտարկյալներին, ֆիզիկական պատիժների ենթարկելով, մասնավորապես, ստիպելով երկարատև ֆիզիկական վարժություններ կատարել։ Որոշ բանտարկյալների ստիպում էին զուգարանները լվանալ մերկ ձեռքերով։ Որոշ բանտախցերից հանեցին ներքնակները և բանտարկյալները ստիպված էին քնել մերկ հատակի վրա։ Որպես պատիժ հաճախ զրկում էին սննդից։ Զիմբարդոն ղեկավարում էր և ակտիվորեն մասնակցում էր գիտափորձին և որպես բանտի տնօրեն անտեսում էր բանտապանների կոպտությունը։ Նա խոստովանում է իր հետզհետե աճող կլանվածության մասին։ 

Չնայած գիտափորձը երկու շաբաթ էր նախատեսված, սակայն հինգերորդ օրը ուշ գիշերով Զիմբարդոն որոշում կայացրեց, և վեցերորդ օրը այն դադարեցվեց: 

Գիտափորձի արդյունքները վկայում են, որ սոցիալական դերերն են շատ դեպքերում պայմանավորում մեր վարքը: Ներքին չլուծված կոնֆլիկտները կարող են արտահայտվել սոցիալական փոխհարաբերություններում:

«Հրեշավոր» գիտափորձ: Այովայի համալսարանի պրոֆեսոր Ուենդել Ջոնսոնը ընտրեց 22 որբ երեխաների, որոնց բաժանեց երկու խմբի: Առաջին խմբի երեխաներին ասում էին, թե ինչքան գեղեցիկ և ճիշտ են խոսում, իսկ երկրորդ խմբի երեխաներին անընդհատ զգուշացնում էին, որ շատ վատ են խոսում և սխալներ են թույլ տալիս: Գիտափորձի արդյունքում երեխաների մի մասին՝ ում սխալ խոսելու համար վատաբանել են, իրենց ողջ կյանքի ընթացքում հոգեբանական ու լեզվական խնդիրներ են ունեցել: Գիտափորձը փաստում է այն, թե ինչքան կարևորություն ունեն երեխաների համար մեծահասակի կարծիքը իրենց վերաբերյալ: Մեծահասակի խոսքից է կախված երեխայի հոգեկանի զարգացումը, բացասական վերաբերմունքը կարող է հանգեցնել մի շարք բարդությունների [3,4]:

Եզրակացություն

Աշխատանքում ներկայացված 20-րդ դարում կատարված գիտափորձերի արդյունքների վերլուծությունները թույլ են տալիս եզրակացնել, թե որքան երկար դեռ կարելի է ուսումնասիրել մարդու անձը և հոգեկանը և դա այսօր շատ արդիական է: Սակայն յուրաքանչյուր հոգեբան, հետազոտող և գիտնական պիտի առաջնորդվի համամարդկային, մարդասիրական նորմերով չխախտելով  գիտական էթիկական սկզբունքները:

Գրականության ցանկ.  

  1. Ավանեսյան Հ.Մ., Փորձարարական հոգեբանություն, Ուս. ձեռնարկ, Երևան 2010.- 287 էջ,
  2. Братусь Б. С., Психология и этика, 2010,- 112 с.,
  3. Кэмпбелл Д., Модели экспериментов в социальной психологии и прикладных исследованиях. СПБ 1996.- 305 с.,
  4. https://4brain.ru/psy/experimenty.php

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s