Վախերը և դրանց տեսակները դեռահասների մոտ

Յուրաքանչյուր մարդու ծանոթ են վախի և տագնապի հույզերը, որոնք հանդիպում են ամենատարբեր իրավիճակներում և ունեն շատ տարբեր դրսևորումներ։ Այնուամենայնիվ, բոլոր վախերը ունեն մեկ ընդհանուր բնութագրիչ․ դրանք ընկալվում են մարդու կողմից որպես իրավիճակ, որում վտանգի է ենթարկվում սեփական անվտանգությունն ու ապահովությունը:

Վախի հիմքում ընկած է ինքնապահպանման բնազդը, այն ունի պաշտպանական նշանակություն: Շատ դեպքերում մարդու մոտ վախերի առաջացման համակարգը հանդիսանում է պայամանառեֆլեքսային՝ որպես հետևանք նախկինում ի հայտ եկած տհաճ իրավիճակների: ‹‹Վախ›› տերմինի հետ միասին հաճախ օգտագործում են նաև ‹‹տագնապ›› հասկացությունը: Չնայած շատ հեղինակների կողմից այս բառերն օգտագործվում են որպես հոմանիշներ, առանձնացվում են նաև որոշ տարբերություններ։ Ի տարբերություն վախի՝ տագնապը ոչ միշտ է առաջանում բացասական զգացողություններից, այն կարող է նաև առաջանալ լավ, ուրախ հուզական, սպասողական վիճակից, ինչ-որ բանի երկար սպասելուց և այլն: Այն ուղեկցվում է հուզմունքով, անհանգստությամբ և կապված է ապագայի հետ։ Ավելի հաճախ տագնապը առաջանում է ինչ-որ իրադարձության սպասումից, որը դժվար է կանխագուշակել, և որը կարող է ունենալ տհաճ հետևանքներ: Վախ և տագնապ մարդը զգում է ցանկացած տարիքում, միաժամանակ ամեն տարիքային փուլին բնորոշ են իրենց վախերն ու տագնապները։ Դեռահասության տարիքը, հանդիսանալով անձի զարգացման տեսակետից ճգնաժամային և <> փուլ, ևս ուղեկցվում է տարատեսակ վախերով։ Դրանց թվին են պատկանում` փոփոխվելուց, դպրոցից, միջանձնային և անձնական հարաբերություններից, մահվանից, կենդանիներից, հիվանդանալուց, բնական աղետներից, քաղաքական հարցերից, անվտանգությունից և այլ վախերը, ինչպես նաև կպչուն վախերը, որոնք կարող են կապված լինել տարբեր տեսակի մտքերի և երևույթների հետ: Տարիքային գործոններից զատ վախերի ձևավորման, դրսևորման և պահպանման վրա էական ազդեցություն են ունենում մի շարք այլ գործոններ՝ ծնողների արձագանքը, գենդերային տարբերությունները, հասակակիցների հետ շփումը, ընտանիքի տեսակը և այլն։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s