Նախադպրոցական տարիքի երեխաների անձնային և հոգեկան զարգացում

Երեխան ծնվում է ու ապրում  մարդկային աշխարհում, մարդկային առարկաների ու մարդկային հարաբերությունների ոլորտում: Դրանցում ամրապնդված է հասարակական պրակտիկան, փորձը: Երեխայի զարգացումը հենց այդ փորձը յուրացնելու պրոցեսն է:Այս պրոցեսը իրագործվում է մեծերի կողմից մշտական ղեկավարման պայմաններում, այսինքն՝ ուսուցման ընթացքում:

Նախադպրոցական տարիքում երեխան սկսում է գիտակցել, որ նա ունի յուրահատուկ անուն: Ընտանիքում նորմալ հարաբերությունների ժամանակ երեխան սիրում է իր անունը, այնպես ինչպես նա միշտ լսում է իր հանդեպ նուրբ վերաբերմունք:

Շնորհիվ անվան և <<Ես>> դերանվան երեխան սկսում է տարբերակել իրեն որպես անձ: Անունը ձեռք է բերում յուրահատուկ անձնային իմաստ: Այն թույլ է տալիս երեխային պատկերացնել իրեն ուրիշներից տարբեր, բացառիկ մարդ:

Նախադպրոցական տարիքում երեխան գնահատում է իր անունը, իր արժանիքների հաստատման միջոցով: Անունն ու արժանապատվությունը սկսում են միավորվել երեխայի ինքնագիտակցության մեջ, մի կողմից հեքիաթների,մյուս կողմից այլ մարդկանց հետ իրական հարաբերությունների հաստատման շնորհիվ:

Նախադպրոցական մանկության տարիներին տեղի է ունենում կենտրոնական անձնային նորագոյացումներից մեկի՝ «Ես» – պատկերի ձևավորումը: Այդ պատկերն ընդգրկում է նաև ինքնաընկալումը՝ որպես որոշակի սեռի ներկայացուցիչ: «Ես» – պատկերը կամ «ինքնագիտակցությունը» անհատի՝ հարաբերականորեն կայուն, այս կամ այն չափով գիտակցված պատկերացումն է իր մասին: «Ես» – պատկերի բոլոր բաղադրիչները դրսևորվում են վարքում: «Ես» – պատկերը ներառում է նաև երեխայի պատկերացումն իր մասին՝ որպես որոշակի սեռի ներկայացուցիչ, իսկ սեռային նույնականությունը անձի ինքնագիտակցության կառուցվածքային կարևոր տարրերից է:

Նախադպրոցական տարիքը մի շրջան է, երբ փաստացի սկսվում է ձևավորվել անձի կառուցվածքը, երեխայի մոտիվացիոն ոլորտը (սֆերա): Այս տարիքային շրջանում տեղի է ունենում պահանջմունքային, մոտիվացիոն ոլորտների զարգացումը:

  • Փոխվում են մոտիվների բովանդակությունները, առաջ են գալիս դրանց նոր տեսակները՝ խաղային մոտիվներ, մեծահասակների աշխարհի հետաքրքության հետ կապված, այլ երեխաների և մեծահասակների հետ փոխհարաբերությունների հաստատման և պահպանման վերաբերյալ մոտիվներ, ճանաչողական, մրցակցային, բարոյական մոտիվներ։
  • Փոխվում են մոտիվների կառուցվածքները, դրանք սկսում են ստանալ մտադրվածության բնույթ,սկսում են գիտակցվել։
  • Տեղի է ունենում դրդապատճառների հիերարխիկ համակարգի ձևավորում, այսինքն առաջանում են ենթակա մոտիվներ, սկսվում են առանձնանալ գլխավոր և երկրորդական մոտիվները, որը ցույց է տալիս  նախադպրոցականի վարքի ուղղվածությունը:

Նախադպրոցական տարիքում հետզհետե զարգանում է այլ մարդկանց հույզերը որոշման-տարբերակման ունակությունը:

Հուզական ոլորտի զարգացումը առաջին հերթին կապված է նոր հետաքրքրությունների, մոտիվների  և պահանջմունքների առաջացման հետ: Հետզհետե նախադպրոցականը սկսում է կանխատեսել իր գործունեության ոչ միայն ինտելեկտուալ, այլ նաև հուզական հետևանքները: Ենթադրելով, թե ինչպես կուրախանա մայրը, հրաժարվում է հետաքրքիր խաղից, նվեր մատուցելով նրան: Հենց նախադպրոցական տարիքում է երեխան սովորում  արտահայտչականության բարձրագույն ձևերը, հույզերի արտահայտումը ձայնի ինտոնացիայի, դիմախաղի, ժեստերի միջոցով, որոնք օգնում են հասկանալու դիմացինի մտահոգությունը:

Հուզական ոլորտի փոփոխությունները կապված են ոչ միայն մոտիվացիոն այլ նաև անձի ճանաչողական ոլորտի, ինքնագիտակցության հետ: Հուզական գործընթացում խոսքը ապահովում է ինտելեկտուալիզացիան, երբ դրանք դառնում են  ավելի գիտակցված,ընդհանրացված:

Նախադպրոցականների հուզական ոլորտի զարգացման յուրահատկություններից են՝

  • Երեխան սկսում է սովորել զգացմունքներն արտահայտելու սոցիալական ձևեր,
  • Փոխվում է հույզերի դերը երեխայի գործունեության ժամանակ,ձևավորվում է հուզական նախազգացում
  • Զգացմունքներն դառնում են ավելի գիտակցված,ընդհանրացված,ռացիոնանալ,կամային,ոչ իրավիճակային
  • Ձևավորվում են բարձրագույն զգացմունքներ՝ բարոյական,ինտելեկտուալ,գեղագիտական:

Այսպիսով, երեխան ծնվում և ապրում է մարդկային աշխարհում, մարդկային առարկաների ու մարդկային հարաբերությունների ոլորտում: Երեխայի զարգացումը հասարակական պրակտիկան, փորձը յուրացնելու պրոցեսն է: Նախադպրոցական տարիքում երեխան սկսում է գիտակցել, որ նա ունի յուրահատուկ անուն: Շնորհիվ անվան և <<Ես>> դերանվան երեխան սկսում է տարբերակել իրեն որպես անձ: Այս տարիքային շրջանում սկսվում է ձևավորվել անձի կառուցվածքը, երեխայի մոտիվացիոն ոլորտը, տեղի է ունենում պահանջմունքային, մոտիվացիոն ոլորտների զարգացում: Նախադպրոցական տարիքում հետզհետե զարգանում է այլ մարդկանց հույզերը տարբերելու ունակություն: Հուզական ոլորտի զարգացումը առաջին հերթին կապված է նոր հետաքրքրությունների, մոտիվների  և պահանջմունքների առաջացման հետ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s