Հեքիաթաթերապիա

4-5 տարեկան երեխաների համար

Նպատակը՝ հեքիաթի միջոցով երեխաներին օգնել հաղթահարել ագրեսիվ վարքը, լավացնել հիշողությունը

Խնդիր՝ ագրեսիվ երեխաների համար հեքիաթի ընտրություն

Հեքիաթի տևողությունը 30 րոպե

Ծրագրի տևողությունը 2-3 օր

Ընթացքը՝ ընթերցել հեքիաթը և հարցերի միջոցով երեխաների հետ քննարկել։

Վերջում երեխաներին տալ հեքիաթի հերոսների դերերը և բեմադրել հեքիաթը։

Հաջորդ օրը երեխաներին հարցեր տալ հեքիաթի վերաբերյալ և հանձնարարել, որ իրենք պատմեն հեքիաթը։

Օգտագործված նյութ։ Մի անտառում ապրում էր առյուծների ընտանիքը՝ հայրիկը, մայրիկը և երկու ձագուկները՝ մեկը մեծ, մյուսը՝ փոքր։ Առյուծների ընտանիքը հաշտ էր և անտառում հարգված։ Անտառի բոլոր կենդանիները գնահատում էի առյուծ հայրիկին իր իմաստության և քաջության համար։ Մայրիկին սիրում էին իր բարիության և փափկության համար։ Մեծ տղային հարգում էին հանգիստ բնավորության և հավասարակշռության համար։ Իսկ փոքրիկ առյուծիկին դեռ չէին հասցրել սիրել, որովհետև նա անտառում մենակ չէր շրջում և բնակիչների հետ հաճախ չէր շփվում:
Եկավ փոքրիկ առյուծիկի դպրոց գնալու ժամանակը. Վերջապես ուրիշ կենդանիները կճանաչեն ու կսիրեն ինձ ինչպես հայրիկին, մայրիկին և եղբորս, – երազում էր փոքրիկ առյուծիկը, – կգնամ դպրոց և կստիպեմ բոլորին ինձ հարգել։
Առաջին օրվանից ևեթ առյուծիկը ձեռք բերեց համադասարանցիների հարգանքը։ Նետում է սկյուռիկին կոնը և հարցնում. «Ո՞վ է ամենադիպուկը, Ո՞վ է ամենաուժեղը»։ Գետնին է հարվածում արջուկին և ուրախանում. «Ես եմ ամենաճկունը, ես եմ ամենաուժեղը»։ Գրքով հարվածում է փղիկի գլխին և հրճվանքից բացականչում . «Քեզ էլ հաղթեցի։ Դասարանում ամենաուժեղը ես եմ»։
Անցավ երկու շաբաթ, բայց ոչ մեկը դասարանում չէր ցանկանում ընկերանալ նրա հետ։ Տխրեց առյուծիկը, նա եկավ տուն և հարցրեց ավագ եղբորը.

Ինչու՞ ոչ ոք իմ հետ ընկերություն չի անում։ Ինչու՞ կենդանիները ինձ չեն հարգում, ինչպես քեզ։
Լռում է ավագ եղբայրը։ Հանգիստ հետևում է այծիկին, ով դաշտում արածում էր։ Իսկ փոքրիկ առյուծիկը անընդհատ թռչկոտում է եղբոր շուրջը, կամ ականջն է կծում, կամ պոչն է քաշում.

Ասա, ինչու՞ ինձ ոչ ոք չի հարգում, ոչ ոք չի ուզում ինձ հետ ընկերություն անի։ Չէ որ ես ուժեղն եմ, ամենաուժեղը դասարանում։ Չէ որ ես որդին եմ արքայի։

Թագավորական ուժը այն չէ, որ բռունցքները թափահարեն և նեղացնեն համադասարանցիներին։ Թագավորական ուժը հավասարակշռության և
հանգստության մեջ է։ Ահա դու վազում ես իմ շուրջը, թռվռում ես իմ առջև, անպիտան ճանճի նման , իսկ ես աչքս չեմ հեռացնում այծիկից։ Իմ ուժը հավասարակշռության և համբերատարության մեջ է։ Դրա համար են մյուս կենդանիները ինձ հարգում, որ անտեղի ոչ ոքի վրա չեմ հարձակվում։
Լսեց փոքրիկ առյուծիկը ավագ եղբորը և գնաց մայրիկի մոտ.
-Ասա մայրիկ ինչու՞ ինձ ոչ ոք չի հարգում, ոչ ոք չի ուզում ինձ հետ ընկերություն անել։ Չէ՞ որ ես ուժեղ եմ, ամենաուժեղը դասարանում։ Չէ՞ որ ես որդին եմ արքայի։
Գրկեց մայրիկը իր ձագուկին, նրան նուրբ լիզեց և մեղմ շշնջաց ականջին.
-Իմ սիրելի ձագուկ, չէ որ դու նուրբ և սիրալիր ես։ Թագավորական ուժը քո բարության մեջ է։ Եթե մյուս կենդանիների նկատմամբ լինես ուշադիր և բարի, նրանք բոլորը քո հետ կցանկանան ընկերանալ։
Փոքրիկ առյուծիկը իր համար արդեն որոշեց. «Կլինեմ հանգիստ և հավասարակշռված, կլինեմ բարի և ուշադիր»։ Բայց հանկարծ մտածեց . «Այդ դեպքում ինչի՞ համար է թագավորական ուժը»։ Այս հարցով առյուծիկը վազեց հայրիկի մոտ։

Ավագ եղբայրս ինձ ասաց, որ թագավորական ուժը հավասարակշռության և հանգստության մեջ է։ Մայրիկը ասեց, որ իմ ուժը բարության մեջ է։ Այդ դեպքում ինչի համար է ինձ պետք թագավորական ուժը, ինչի համար են իմ մկանները, ճանկերը և սուր ատամները հարցնում է առյուծիկը հայրիկին։
Նայեց արքան իր որդուն, դրեց իր ծանր թաթը որդու ուսին և նուրբ ձայնով ասաց.

Ճիշտ են թե՛ մայրիկը և թե՛ եղբայրդ։ Թագավորական ուժը նրա համար չէ, որ մյուս կենդանիներին նեղացնես։ Կլինես հանգիստ և բարի, համադասարանցիներդ քեզ կսիրեն և ընկերություն կանեն։ Իսկ մկանները անհրաժեշտ են, որպեսզի հաղթես սպորտային մրցաշարերում։ Իսկ քո ատամները և ճանկերը անհրաժեշտ են, որպեսզի պաշտպանես փոքրերին և թույլերին։
Ուրախացավ առյուծիկը, որ բացահայտեց արքայական գաղտնիքը։ Նա գիտեր, որ այսուհետև նա կունենա ընկերներ, իսկ համադասարանցիները նրան կհարգեն և կսիրեն, ինչպես բոլոր կենդանիները սիրում և հանգում են հայրիկին, մայրիկին և եղբորը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s