Բարև, ես Աննան եմ․․․

Ես Աննան եմ: Ծնվել եմ մի գեղեցիկ վայրում, որի մասին չգրել չէի կարող: Հրաշալի բնություն, սիրելի մարդիկ, հարազատ վայրեր, այո՛, սա Բյուրականն է, իմ ծննդավայրը: Մարդուն ճանաչելու ձգտումն էր, որն ինձ ստիպեց ընտրելու մասնագիտություն, որն ինձ համար դարձավ շատ սիրելի և անփոխարինելի։ 2012թ․ ընդունվեցի ԵՀՊ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ և ընտրեցի հոգեբանի մասնագիտությունը։ Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակն ավելի նեղացավ ուսման ընթացքում և ինձ տարավ բացահայտելու երեխաների աշխարհը։

Աշխատանքային փնտրտուքները ինձ տարան դեպի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մոտ։ Աշխատանքիս ընթացքում հասկացա յուրաքանչյուր մասնագետի կարևորությունը այդ երեխաների կյանքում և ձգտումն ավելի շատացավ նրանց հետ աշխատելու։

Փորձեցի մասնագիտական գիտելիքներիս շրջանակն ավելի ընդլայնել և 2017 թվականին ընդունվեցի Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի և Սպորտի պետական ինստիտուտ՝ սպորտի հոգեբանության ֆակուլտետ։